ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Ավանդազրույց

Ավանդազրույց
21.09.2025 | 12:52

Ազգերն էլ մարդկանց նման լինում են դժբախտ և երջանիկ: Մեկին Աստված սիրում է, մյուսին՝ հովանավորում:

Մեզ սիրում է:

Ավանդությունը պատմում է, որ 1435 թվականին, երբ թուրք Մեհմեդ սուլթանի զորքը 50-օրյա պաշարումից հետո մտավ Կոնստանդնուպոլիս, և բյուզանդացիները լացուկոծով դեպի նավահանգիստ էին փախչում, Կոնստանդին Պալեոլոգոս կայսրը ետ նայեց ընկած քաղաքին և լալահառաչ գոչեց՝ մենք հետ կգանք, իմ քաղաք, քեզ որբ չենք թողնի:

Թուրք զորավարը, որ շատ մոտ էր, լսեց այդ և թափով նիզակը նետեց քաղաքի գլխավոր դարպասի վրա:

Նիզակը խրվեց դարպասի փայտին:

- Նայի՛ր, լավ նայիր, Կոնստանդին,- ասաց նա,- միայն այն դեպքում դու նորից ոտք կդնես այս հողի վրա, երբ այս նիզակի փայտե կոթը կենդանանա, կանաչի և տերևակալի։ Մեհմեդիկի ոտքը որտեղ կպավ, այն հավերժ արդեն իրենն է...

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

25 նոյեմբերի, 2025 թ․

Դիտվել է՝ 3706

Մեկնաբանություններ