ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

«Եթե ինքն ասելիք ունի, թող գա հրապարակ»

«Եթե ինքն ասելիք ունի, թող գա հրապարակ»
06.03.2013 | 20:18

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Իջևանում կրկին անդրադարձել է Արտաշատի դեպքերին և նշել. «Արտաշատ էլի եմ գալու: Լիսկայի հանգույն նաև պիտի գնանք Արտաշատ` հենց Աբրահամյանի մոտ, որովհետև այնտեղ ամենամեծ խախտումներն են եղել: Ե՛վ ինքը, և՛ նրա բարեկամները պատասխան պիտի տան: Եթե նա ցանկանա, պարոն Սարգսյանն է դե ֆակտա գործող նախագահը` մինչև ապրիլի ինը: Եթե ինքն ասելիք ունի, թող գա հրապարակ, կամ էլ ես գնամ ժողովրդին պատկանող այն գրասենյակը, որտեղ նա նստում է մինչև ապրիլի ինը: Դրանից այն կողմ իմ միակ զրուցակիցը Հայաստանի ժողովուրդն է»:
Ի դեպ, Հովհաննիսյանը չի բացառել, որ հնարավոր է Սերժ Սարգսյանի հետ վերստին հանդիպի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ