ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Փաստորեն, պառակտված է

Փաստորեն, պառակտված է
11.09.2013 | 15:56

ԱԺ հայտարարությունների ժամին Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, թե սեպտեմբերի հայտնի որոշումից հետո հասարակությունը մի քանի մասի է բաժանվել: irates.am-ը նրան հարցրեց` այս որոշումը պառակտո՞ւմ, երկփեղկվածությո՞ւն է առաջացրել ժողովրդի մեջ: «Ոչ թե պառակտում բառիս բուն իմաստով, այլ մտածողության տարբերություն կա: Ռուսամետները մի կողմ են, մյուսները` մի»,- ասաց պատգամավորը` «երրորդ կողմին» էլ մեղադրելով պատվերներ կատարելու մեջ: «Այդ աղմկողները կարծես շատ են դարձել։ Չի կարող հասարակությունը միատարր լինի: Դա բնական է»,- հավելեց Ավետիսյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1295

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ