Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հովիկ Աբրահամյանի տրամադրությունը բարձր էր

Հովիկ Աբրահամյանի տրամադրությունը բարձր էր
13.11.2013 | 13:16

«Ժառանգություն» խմբակցության ներկայացրած «Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին» օրինագիծն այսօր ԱԺ-ում ընդամենը 10 «կողմ» ստացավ, այլ խոսքով՝ դրական էին համարել այն «Ժառանգություն» խմբակցությունը` երեք պատգամավորով, ՀՅԴ խմբակցությունը և Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը: Չնայած վերջիններիս դիրքորոշմանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը: Նույն կերպ վարվեցին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը: Միակ «ձեռնպահը» անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էր:

Մինչ վարման կարգի վերաբերյալ պատգամավորներն այս օրինագծի առնչությամբ իրենց դիրքորոշումն էին հայտնում, դահլիճում պատգամավորներն ակտիվ զրուցում էին: Հովիկ Աբրահամյանը, որ այսօր բավականին բարձր տրամադրություն ուներ և արագ անջատել էր տալիս ընդդիմադիրների խոսափողերը, որովհետև «ոչ վարման կարգի մասին» ելույթներ էին, դիմելով Սամվել Ալեքսանյանին, որ ԲՀԿ պատգամավորների հետ խոսքուզրույցի էր բռնվել, ասաց` «Ալյո՜»: «Մալչանիե զոլոտո». այս անգամ էլ զեկուցողներից մեկին դիմելով, ասաց ԱԺ խոսնակը:
Ի դեպ, նիստի սկզբում Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը մեկ այլ աշխատանքի անցնելու համար մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ