«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Ավագանու վարդագույն ակնոցները

Ավագանու վարդագույն  ակնոցները
04.11.2014 | 11:22

Մայրաքաղաքի ավագանին է քաղաքի ճակատագրի տերը։ Սա դեյուրե։ Քաղաքապետն ու նրա մերձակա շքախումբն է Երևանի գոյակերպի դեֆակտո տնօրինողը։ Է, ետքը՞։ Բայց մինչև երբ, տիարք և տիկնայք ավագանիք, մայր ոստանի իրական հիմնախնդիրները պիտի շրջանցեք ձեր «համավորհարսային» համակերպությամբ։ Հիշում եք, օրեր առաջ հատկանշել էի, որ մայրաքաղաքի վերգետնյա կամուրջ-անցումները շահագործումից հետո առհասարակ չեն մաքրվում։ Այսօր ստիպված եմ հավելել, որ ակնհայտորեն դրանց պահպանման և պատշաճ տեսքի բերելու համար պետական գանձարանից հատկացվող գումարները, ներող եղեք, սակայն, կարծես յուրացվում են։ Ամիսներ առաջ էլ հատկանշել էի, որ Նոր Մարաշի 9-րդ փողոցի մի հատվածը բռնադատվել է ասֆալտային արգելապատնեշներով (պառկած ոստիկան), որը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նվիրաբերումն է այդ հատվածում գործող չինական ինչ-որ առևտրային ընկերության շարժակազմերը հուշիկ կանցնեն նրա շեմով և անխաթար կմնան հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունները։ Տրանսպորտի վարչությունից խոստացան վերացնել խոչընդոտը և իսկույն մոռացան իրենց խոստումը, այսինքն՝ խոստումնազանց եղան։ Սա էլ ականջին օղ արեք, պաղատում եմ։ Այնուհետև թախանձում եմ՝ շրջեք քաղաքում և փաստեք, որ Երևանի շինհրապարակներից ժայթքող աղմուկն ու փոշին բազմակի գերազանցում են առկա նորմատիվները։ Մայրաքաղաքի խնդիրներն անհամար են, և, արդեն կասկածում եմ, որ դրանք ձեզ հայտնի են, զի օր օրի համոզվում եմ, որ Երևանում դուք շրջում եք վարդագույն ակնոց դրած և տառապում եք զարմանալի մի հիվանդությամբ, որը, թերևս, կոչենք այսպես՝ «քաղաքամայրային ամնեզիա»։
Ի դեպ, «քաղաքամայրային ամնեզիան» հատկապես վառ է շողարձակվում մութն ընկնելուն պես, ահա ասվածի վկայությունը։ Մեկ ամսից ավելի է, ինչ շարքից դուրս են եկել Մարաշի 11-րդ փողոցի լամպերը, փողոցը, հասկանալի է, թաղվել է մթության մեջ։ Մթության մեջ է նաև քաղաքապետարանի համապատասխան ծառայությունը, որն անտեսում է փողոցի բնակիչների ահազանգերն ու հարցը խցկում է փակուղի։ Իսկ առջևում ձմեռ է։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

class="addthis_button_google_plusone_share">

Սոցցանցային գրառումներ

Պատերազմի ժամանակ Աստված ոչ մեկի կողմից էլ չի
Պատերազմի ժամանակ Աստված ոչ մեկի կողմից էլ չի

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Եթե գլուխ չես հա­նում սե­փա­կան ղե­կա­վար­նե­րից
Եթե գլուխ չես հա­նում սե­փա­կան ղե­կա­վար­նե­րից

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Անազատության հակառակ կողմը
Անազատության հակառակ կողմը