«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Ադրբեջանի իշխանությունները Ղարաբաղի անվան տակ թալանում են հասարակ ժողովրդին

Ադրբեջանի իշխանությունները Ղարաբաղի անվան տակ թալանում են հասարակ ժողովրդին
20.05.2025 | 13:45

Ադրբեջանում արդեն սկսվում է «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք», «Ղարաբաղը մեզ թալանեց» հոգեվիճակը։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է, որ Նախիջևանում ծառայող ադրբեջանցի զինվորականները բողոքում են, թե իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր Արցախում շինարարությանն ուղղելու համար։

Արցախում օգնություն տրամադրելու անվան տակ ադրբեջանցի զինվորների աշխատավարձերից գանձվում է 200-300 մանաթ (մոտավորապես 120-ից 175 ԱՄՆ դոլար- Տ.Հ.)։ Բողոքող զինվորականներն ասում են, որ իրավիճակին դեմ արտահայտվողները սպառնալիքի տակ են։ «Նրանք յուրացրել են մեզանից խլված գումարը՝ Ղարաբաղի շինարարության անվան տակ։ Մենք զինվորականներ ենք, մեզանից շատերը կռվել են Ղարաբաղում․․․ Մենք մեր կյանքը զոհաբերել ենք այս պետության համար, և մենք դեռ շարունակում ենք դա անել: Բայց Ադրբեջանում կան պաշտոնյաներ և գործարարներ, որոնք եկամուտ են ստանում՝ առանց ջանք գործադրելու։ Ավելի լավ է, որ նրանց փողերն օգտագործվեն Ղարաբաղի կառուցման համար»,- նշել են զինվորականները

Ադրբեջանական սոցիալական ցանցերում քննարկում են, որ այդ թալանն անում են ժամանակին Արցախից փախած ադրբեջանցիները, և հիմա իշխանությունները փորձում են Արցախի անվան տակ թալանել հասարակ ժողովրդին։

«Իրենց Ղարաբաղը մեզ պետք չի»,- տարածված է ադրբեջանական սոցցանցերում։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 867

Մեկնաբանություններ