ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Այս խայտառակությունից պետք է դուրս գանք, ամոթ է, մեր երկիրը վերածել են ախոռի

Այս խայտառակությունից պետք է դուրս գանք, ամոթ է, մեր երկիրը վերածել են ախոռի
31.05.2025 | 13:21

2026-ի ընտրությունների նիկոլենց ստրատեգիան պարզ է՝ աջ ու ձախ չնայել, թքած ունենալ էթիկայի ու բարոյականության վրա, հասարակությանը բաժանել ու բևեռացնել ցանկացած մեթոդով: Գաղափարական միտք չի հնչելու, միայն՝ հայհոյանք ու բամբասանք՝ տգետ զանգվածներին ականջահաճո:

Որ քաղաքական ուժը այս կերպ պատասխանեց ու լեզվակռվի մեջ մտավ նիկոլենց հետ, այդ ուժն է նիկոլենց դաշնակից՝ սպառինգ պարտնյորը, այդ ուժը գործելու է պետության դեմ:

Հիշեք՝ ովքեր հայ ժողովրդին որևէ կերպ բաժանում ու լարում են միմյանց դեմ, դրանք են դրսից ներդրված լրտես դավաճանները: Մեզ միայն խոհեմություն ու համերաշխություն է անհրաժեշտ, մենք ԱՀՌԵԼԻ ներուժով, ԳԼՈԲԱԼ ազգ ու ժողովուրդ ենք: Երբ միասնական ենք, մեզ հաղթել հնարավոր չէ: Մեր պատմությունը դրա վառ ապացույցն է, այն միասնության պատմություն է, հակառակ դեպքում, Հայ ժողովուրդը դեռևս մի քանի դար առաջ սպառված ու վերացած կլիներ:

Այս խայտառակությունից պետք է դուրս գանք, ամոթ է, մեր երկիրը վերածել են ախոռի:

Արա Արայան

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ