-
10.07.2013|
16:39
Պետք է արձանագրենք, որ ներկայումս ազգը տրոհված է երեք անհավասար մասերի: Ըստ այդ տրոհման հայաստանակենտրոն տրամաբանության, աշխարհում կան առաջին, երկրորդ և երրորդ տեսակի հայեր: Առաջին և երկրորդ տեսակի հայերն ապրում են հայկական իշխանությունների պայմանական վերահսկողության տակ գտնվող ներկայիս Հայաստանի տարածքում, որն ընդգրկում է ՀՀ-ն և ԼՂՀ-ն, իսկ երրորդ կարգի հայերն այդ տարածքներից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներն են:
-
08.07.2013|
18:29
Քաղաքական գործընթացների մեջ կուսակցությունները, որպես գործիք, ժամանակին ունեին էֆեկտիվ դերակատարություն, եթե չասենք՝ վճռորոշ:
-
07.07.2013|
22:30
Համացանցում այսօր հանդիպեցի ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գնահատականին. «Մի՞թե պոռնկություն չէ գնալ մի քանի տարի առաջ զոհված զինվորի ծնողին հարցնել, թե ինչպե՞ս կնշեր ձեր որդին Վարդավառը, եթե կենդանի լիներ»:
-
07.07.2013|
15:05
Արտավազդ Փելեշյանը նկարահանում է «Մեր դարը» ֆիլմը`երկրային ձգողականությունը հաղթահարելու մասին: Մարդկության թռիչքների և անկումների պատմություն, տեխնիկական քաղաքակրթության գլխապտույտ վազք`առաջին սավառնակներից մինչև լուսնային վայրէջք: Եվ մարդը`այդ քաղաքակրթության երկաթե երիվարին հեծած:
-
06.07.2013|
15:10
Այսօր կեօրին համաժողովի հյուրերը «Անի» հյուրանոցից մեկնել են օդանավակայան: Մոլդովայի Հանրապետության խորհրդարանական փաստաբան տիկին Աուրելիա Գրիգորիուն դուրս չի եկել սենյակից և խմբի հետ չի մեկնել:
-
06.07.2013|
13:44
Պարզամիտ ժողովուրդ ենք: Մոռացած Մոսկվայի՝ Ադրբեջանին մեկ միլիարդի հարձակողական զենք վաճառելու հարցը, Չարիքի կայսրության ու նրա քղանցքից ամուր բռնած մեր իշխանիկների մունջ պահվածքի հանդեպ ատելություն, զայրույթ բորբոքելու փոխարեն մոլդավուհու վրա ենք թափում մաղձը:
-
05.07.2013|
14:33
Շատ տարօրինակ վիճակում ենք հայտնվել: Բոլորը բերանները ջուր են առել ու լռում են, ավելի ճիշտ, գերադասում են չխոսել: Խոսելուց էլ այնպես են հիմնավորում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, որ սիրտդ խառնում է: Ավելի հետաքրքիր է «Ռուսաստանի հայերի միության» վիճակը:
-
05.07.2013|
12:20
Շամպինիոնը մի շարք սննդարար ուտեստների շարքում կարևոր և անփոխարինելի բաղկացուցիչ մաս է կազմում:
Այն ոչ միայն ունի յուրահատուկ համ ու հոտ, այլև անառարկելիորեն օգտակար է մարդու օրգանիզմի համար: Դաշտային շամպինիոնում գոյություն ունեցող սպիտակուցները կարելի է համեմատել մսի և ձվի հետ: Նրանում առկա սպիտակուցները շատ լավ և արագ կլանվում են մադու օրգանիզմում, իսկ 18 ամինաթթուները իսկապես այդ մթերքը դարձնում են անփոխարինելի:
-
04.07.2013|
21:44
Տևական ժամանակ է, ինչ հայաստանյան քաղաքագետ-տեսաբանները փորձում են հիմնավորել այն տեսակետը, ըստ որի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Թուրքիայի պարագայում վերջինիս ծավալապաշտական ախորժակների և ռազմական ակտիվության սահմանափակմանն է ուղղված:
-
04.07.2013|
21:33
Հուլիսի 5-ին շրջանների զգալի մասում, 6-9-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ն հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am