Ռուսաստանը շուտով կսկսի լողացող ատոմակայանների զանգվածային արտադրությունը։ «Ես նաև կավելացնեմ, որ մենք մշակում ենք ինչպես փոքր ցամաքային, այնպես էլ լողացող ԱԷԿ-ների նախագծեր։ «Ռոսատոմի» ղեկավարը հենց նոր մեզ ասաց այս մասին։ Մենք շատ շուտով կսկսենք դրանց զանգվածային արտադրությունը»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Համաշխահային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումում։               
 

Փող չկա, Ծիգրանիկ կա

Փող չկա, Ծիգրանիկ կա
14.02.2025 | 11:48

Քաղաք եմ իջնում: Խաչմերուկի մոտ մի մոլորված «ուղտ» վթարային վիճակ է ստեղծում:

Այն աստիճանի վտանգավոր, որ չեմ կարողանում անտարբեր մնալ, ինքս էլ եմ միջամտում իրավիճակի հանգուցալուծմանը: Սրա արդյունքում իմ ու վարորդի միջև ստեղծվում է անկաշկանդ մթնոլորտ:

Վերջինս անցնում է իր առօրյա հոգսերին: Ամսվա մեջ 180 ժամ սպասարկելու դիմաց (նեգրերին անգամ այդպես չէին շահագործում) խոստացածի փոխարեն 150 000 դրամ պակաս են տվել: Պատճառաբանությունը երկաթյա է՝ փող չկա, պասաժիր չեք բերել, որ տանք:
Եղածն առանձնապես զարմանալու բան չէ՝ սովորական հայկական քցոցի, որը, ի դեպ միայն նիկոլական կառավարության մենաշնորհը չէ:

Բանեցրել են, գումարը չեն տվել:

Դե հիմա էդ 150 000-ը բազմապատկեք տվյալ պարագայում ավտոբուսի վարորդների թվով, տեսեք թե նրանցից գրպանվողն ինչ գումար է դառնում, մինչդեռ դուք, այսինքն մենք՝ հասարակ քաղաքացիներս, քաղաքապետարանի ահռելի աշխատանքը չենք տեսնում, որ շատ պարզ, հասարակ թվաբանական գործողություն է՝ 150 000 x թերի վճարված վարորդների ռեալ թիվ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱԱՆ

Դիտվել է՝ 29281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ