ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Օճառե քանդակներ

Օճառե քանդակներ
10.10.2012 | 13:34

Լուսինե Ավետիսյանի հետ մեր առաջին զրույցը հայերեն առաջին տպագիր գրքի` 500-ամյա «ՈՒրբաթագրքի» աշխարհաբար թարգմանության և գիտական հրատարակության շուրջ էր: Գրքի բնօրինակի վերծանումը, թարգմանությունը, վանքերի մասին տեղեկատուն, անձնանունների և տեղանունների ցանկ-բառարանները, քարտեզը, Հակոբ Մեղապարտի հարթաքանդակը և գեղարվեստական ձևավորումը Լուսինե Ավետիսյանինն են:

Արվեստասեր հասարակությանը նա հայտնի է նաև իր օճառե քանդակներով: «Նյութի պակասի՞ց, թե՞ մի ուրիշ մղումով ձեռք մեկնեցիք օճառին» հարցին նա պատասխանեց, որ դա փոքրիկ գյուտ էր, որ իրականում նյութի պակասից ծնվեց, սակայն լրացրեց քանդակագործական նյութերի շարքը և դարձավ իր ներաշխարհն արտաշխարհացնող սուբստանց:
Խոսելով իր ծրագրերի մասին, նշեց, որ ունի նոր թարգմանություններ, որոնցից հիշատակեց Անանիա Շիրակացուն վերագրված, բայց իրականում 10-րդ դարի գիտնական և փիլիսոփա Անանիա Նարեկացու գրչին պատկանող երբևէ չթարգմանված «Սակս բացայայտութեան թուոց» աշխատությունը:
««ՈՒրբաթագրքի» առնչությամբ նոր ու հետաքրքիր ծրագրեր կան: Կարծում եմ` արժե աշխարհաբարի վերածել Հակոբ Մեղապարտի հրատարակած մյուս 4 գրքերը ևս` ստեղծելով հայկական գրատպության առաջին գրքերի գեղեցիկ մի հնգյակ»,- ասաց նա:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ.- Լուսինե Ավետիսյանի հետ զրույցի մանրամասները` առաջիկայում։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 32990

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ