ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Լևոն Արոնյան. Եթե անհրաժեշտ լինի, ես կլինեմ բանակում

Լևոն Արոնյան. Եթե անհրաժեշտ լինի, ես կլինեմ բանակում
20.10.2020 | 16:12

Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել Chess24 պարբերականին՝ ներկայացնելով Արցախում և Հայաստանում տիրող իրավիճակը:

«Իմ երկիրը հարձակումների է ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Եթե անհրաժեշտ լինի, ես կմիանամ բանակին: Մենք պաշտպանում ենք մեր խաղաղ ապրելու իրավունքը: Յուրաքանչյուր հայի համար այս պահին սա է միակ մտահոգությունը: Ես վերադանում եմ և կանեմ ամենն, ինչ իմ ուժերի սահմաններում է երկրիս օգնելու համար»,- ասել է Արոնյանը: Արոնյանն այս հարցազրույցը տվել է Նորվեգիայում ընթացող առաջնության եզրափակչում Մագնուս Կառլսենի նկատմամբ տարած հաղթանակից մեկ օր անց:

Դիտվել է՝ 7283

Մեկնաբանություններ