Հողի մշակ, գոմեշ ու այծ պահող մի անզեն ժողովրդի տանել անապատներում ոչնչացնել, երբ էս լկտի աշխարհի գլուխը առանց այն էլ խառն էր, ինչ մի մեծ բան է... Խիստ անպատիվ երևույթ է, դրա համար էլ չեն ընդունում իրենց ցածր արարքը:
Ես քաղաքագետ չեմ, գերադասում եմ չզբաղվել մի բանով, որի մասնագիտական հմտություններին չեմ տիրապետում, բայց, ինչպես սպասելի է նման պարագայում, քաղաքականությունն է փորձում ինձանով զբաղվել:
Ինչպե՞ս էր Նապոլեոնը ընտրում իր զինվորներին. նրա հուզական վիճակից ելնելով: Զինվորին դնում էր էքստրեմալ ծանր վարժանքների մեջ, եթե նա կարմրում էր՝ ընդունում էր առաջնապահ զորքի մեջ, իսկ եթե գունատվում էր՝ թողնում էր հետնապահ գնդում:
1988-ի շարժումը, ըստ էության, սկսեցինք որպես ցեղակրոն- տարոնական, խճճվեցինք ՀՀՇ և այլ քաղաքական հոսանքների կոյուղիների ոլորանում, ավարտեցինք ման եկող որդանման ելունում:
2016-ի սեպտեմբեր. Աղավնոյի նորակառույց թաղամասի բացումը:
Միշտ մտածել եմ, որ Աղավնոն Նոյի տապանի Աղավնին է՝ թեթև ձևափոխմամբ, ահա թե ինչու եմ հոգուս մեջ առանձին սիրով փայփայել նրան՝ շյուղը կտուցին, բարի ավետիսով թևելիս:
Հայաստանի տարածքով միջազգային հաղորդակցությունների բացումը կարող է տնտեսական հնարավորություն լինել։ Բայց միայն այն դեպքում, երբ այդ հնարավորության տնտեսական արդյունքները հաշվարկված են, իրավական պայմանները՝ հստակ, իսկ անվտանգային ռիսկերը՝ գնահատված և կառավարելի։
Այսօր մեզ առաջարկվում է հավատալ մի նախագծի հեռանկարայնությանը, որի տնտեսական արդյունավետության հիմնավորումները հանրությանը հայտնի չեն, իսկ անվտանգության երաշխիքները շարունակում են մնալ անորոշ...