ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

«Գաֆէսճեան»-ի նախատոնական զեղչերը

«Գաֆէսճեան»-ի նախատոնական զեղչերը
24.12.2012 | 15:21

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հայտարարում է տոնական զեղչերի մասին. թանգարանի խանութում դեկտեմբերի 28-30-ը այցելուները գնումներ կարող են կատարել 10% զեղչով:

Կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի ղեկավար Լիլիթ Սոխակյանի տեղեկացմամբ՝ ԳԱԿ-֊ի անդամների համար գործում է 20% զեղչ թանգարանի խանութից ձեռք բերված ողջ տեսականու համար (բացառությամբ հայկական արվեստի տեսականուց):
Նախատոնական այս օրերին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը բաց կլինի ժամը 10:00֊ից մինչև 20:00-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6816

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ