Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
01.11.2013 | 00:01

Բայց մեկը կասի՝ ինչպե՞ս են հարություն առնում մեռելները, կամ՝ ի՞նչ մարմնով պիտի գան։ Անմի՛տ, ինչ որ դու սերմանում ես, չի կենդանանա, եթե չմեռնի։ Եվ ինչ որ սերմանում ես, սերմանածն այն նույն մարմինը չէ, որ ծնվելու է, այլ մի մերկ հատիկ, լինի ցորենի, թե այլ սերմերի։ Եվ Աստված նրան մարմին է տալիս, ինչպես որ կամենում է. և սերմերից յուրաքանչյուրին՝ իր մարմինը։ Ամեն մարմին նույն մարմինը չէ. այլ է մարմինը մարդկանց, և այլ է մարմինը անասունների, այլ է մարմինը թռչունների, և այլ է մարմինը ձկների։


Կորնթացիներին Ա 15. 35-40

Դիտվել է՝ 2747

Մեկնաբանություններ