Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

«Հարսնաքարի» գործով առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց անփոփոխ

«Հարսնաքարի» գործով առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց անփոփոխ
23.06.2014 | 13:17

ՀՀ վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել «Հարսնաքարի» գործով առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի՝ գործով անցնող բոլորը 6 մեղադրյալները դատապարտվել էին 12 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ 2012 -ի հունիսի 17-ին ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված բժիշկ Վահե Ավետյանը մահացել էր: Գործով անցնող 6 մեղադրյալնե՝ Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը և Նորայր Հայրապետյանը, առաջին ատյանի դատարանի որոշմամբ դատապարտվել էին 12 տարվա ազատազրկման:

Դիտվել է՝ 2546

Մեկնաբանություններ