Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Իսրայելում 4000 տարվա հնեցման արոմատացված գինու տարաներ են հայտնաբերել

Իսրայելում 4000 տարվա հնեցման արոմատացված գինու տարաներ են հայտնաբերել
11.10.2014 | 12:06

Իսրայելի հնագույն Տել Կաբրի քաղաքի ավերակներում հայտնաբերվել է աշխարհում ամենահին գինու մառաններից մեկը: Բրոնզե դարաշրջանի խոր նկուղում հնագետները 40 կավե կուժ են հայտնաբերել, որոնցում ազնվական խմիչք է պահվել: Ցավոք, բոլոր կժերը կոտրված են եղել, ժամանակին դրանց մեջ խաղողի մի քանի տեսակի արոմատացված գինի է պահվել: Արոմատացման նպատակով մրտենի, անանուխ, դարչին, մեղր, գիհի և տարբեր խեժեր է օգտագործվել:
Գտածոները վկայում են, որ 4000 տարի առաջ մարդիկ ոչ միայն գինի են ստացել, այլև տարբեր համերով գինիներ են պատրաստել՝ որպես սպեղանի ու ծիսական խմիչք:

Դիտվել է՝ 2208

Մեկնաբանություններ