Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Գագիկ Ծառուկյանի ընկերությունների հարկային պարտավորությունների ստուգումները շարունակվում են

Գագիկ Ծառուկյանի ընկերությունների հարկային պարտավորությունների ստուգումները շարունակվում են
26.02.2015 | 11:08

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընկերությունների հարկային պարտավորությունների ստուգումները շարունակվում են, դեռևս վաղ է արդյունքներից խոսել: «Դա տևական գործընթաց է: ՈՒսումնասիրությունները կարող են տևել մեկ օրից մինչև օրենսդրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Բնականաբար, մեկ օրվա, երկու օրվա ուսումնասիրությամբ որևէ տնտեսավարող սուբյեկտի մոտ որևէ եզրակացություն ձևավորել նրա ֆինանսական իրավիճակի վերաբերյալ, հնարավոր չէ»,- ասաց նա: Ըստ օրենքի` ժամկետը 15 օր է, սակայն խոշոր տնտեսավարողների համար մինչև 75 օր կարող է լինել:

Դիտվել է՝ 2641

Մեկնաբանություններ