Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվեց սահմանին տիրող իրավիճակը

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվեց սահմանին տիրող իրավիճակը
04.09.2015 | 10:21

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում երեկ ասել էր, որ «Շանթ-2015» զորավարժությունների շրջանակում նախագահականում Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացվելու, որի ընթացքում անդրադարձ է լինելու սահմանային իրավիճակին: Սեյրան Օհանյանը նշել էր, որ սահմանին իրավիճակը արդեն համեմատաբար կայուն է:
Օգոստոսի 31-ից սկսած` ադրբեջանական կողմը կրակահերթի տակ է պահում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Սեպտեմբերի 2-ի երեկոյան հակառակորդը մի քանի ժամ շարունակ գնդակոծել է այդ հատվածները:
Երեկ ադրբեջանական կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքից առաջնագծում հերթապահող պայմանագրային զինծառայող է մահացել:

Դիտվել է՝ 2715

Մեկնաբանություններ