ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Աղոթարան

Աղոթարան
30.10.2015 | 00:01

Արժանի չեմ, Տե՛ր,
բայց հույս եմ դնում
Քո ողորմության վրա,
քանզի շներն էլ կե-
րակրվում են իրենց տիրոջ
սեղանից ընկած
կերակրի փշրանքներով։
Շո՛ւն կոչիր ինձ,
Տե՛ր, որպեսզի գամ
Քո հետևից։
Հովի՛վ բարի,
փնտրի՛ր ինձ`
մոլորյալիս։
Նավապե՛տ իմ
Հիսո՛ւս, փրկի՛ր ինձ
մեղքերիս ալեծուփ
բազմությունից
և տա՜ր ինձ
խաղաղության
նավահանգիստը։


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 2043

Մեկնաբանություններ