Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

«Կինգ Դելյուքս»-ի սեփականատերը բացառում է ավտոբուսի անսարքությունը

«Կինգ Դելյուքս»-ի սեփականատերը բացառում է ավտոբուսի անսարքությունը
03.11.2015 | 18:25

Մոսկվա-Երևան վթարված ավտուբուսը պատկանում է «Կինգ Դելյուքս» ընկերությանը: Նրա սեփականատեր Արթուր Հարությունյանը բացառում է, որ ավտոբուսը շրջվել է անսարքության պատճառով. «Բացառում եմ ավտոբուսի տեխնիկական խնդիրը, բոլոր ավտոբուսները երթուղի դուրս գալուց առաջ ստուգում են անցնում։ Եթե թերություն է լինում, թույլ չենք տալիս երթուղի դուրս գալ։ Եթե ճանապարհին մեքենան խնդիր է ունենում, վարորդը մեքենան կանգնեցնում է, զանգում է, մենք փոխարինող ենք ուղարկում։ Այս դեպքում զանգ չի եղել, որ խնդիր կա, որ փոխարինող ուղարկենք։ Մեքենան դուրս է եկել իդեալական վիճակում։ Անկախ բոլոր խոսակցություններից, ես բացառում եմ տեխնիկական խնդիրը»,- ասաց ընկերության սեփականատերը։ Ընկերությունն արդեն հինգ տարի Ռուսաստան-Հայաստան ուղևորափոխադրումներ է կատարում:

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ