Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
09.02.2016 | 00:05

Որդյա՛կ, զորավի՛գ եղիր քո հորը ծերության ժամանակ և նրան մի՛ տրտմեցրու իր կյանքի ընթացքում։ Եվ եթե պակասի նրա խելքը, ների՛ր նրան, մի՛ անարգիր նրան քո ամբողջ ուժով։ Ով հոգատար է հոր հանդեպ, Աստված չի մոռանա նրան։ Դրա փոխարեն չարը կներվի քեզ, քո նեղության օրը Տերը կհիշի քեզ և, ինչպես սառույցն է հալվում ջերմությունից, այնպես էլ կհալվեն քո մեղքերը։ Ով լքում է հորը, նման է Աստծուն անարգողի, ով բարկացնում է իր մորը, անիծված է Տիրոջից։
Սիրաքի իմաստությունը 3. 14-18

Դիտվել է՝ 2212

Մեկնաբանություններ