Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Հայտնաբերվել են Թութանհամոն փարավոնի՝ հանդերձյալ կյանքի համար նախատեսված նավի կորած մասերը

Հայտնաբերվել են Թութանհամոն փարավոնի՝ հանդերձյալ կյանքի համար նախատեսված նավի կորած մասերը
09.03.2019 | 13:50

Եգիպտոսի Լուքսորի թանգարանի պահեստում հայտնաբերվել են Թութանհամոն փարավոնի մանրանկարչական նավի պակասող մասերը, որ կես դար կորած էին համարվում: Խոսքը բրիտանացի հնագետ և եգիպտագետ Հովարդ Քարթերի հայտնաբերած գտածոների մասին է: Հայտնագործությունը կատարվել էր 1922-ին, երբ Լուքսորի մոտակայքում գտնվող Թագավորների հովտում բացվել էր Թութանհամոնի դամբարանը: Գտածոները կորած էին համարվում 1973-ից: Թանգարանում հայտնաբերված արկղիկում նկատել են մանրանկարչական նավի փայտե կայմը և այլ մասեր: Նավը նախատեսված է եղել հանդերձյալ կյանքում փարավոնի ձկնորսական ուղևորությունների համար:

Դիտվել է՝ 2874

Մեկնաբանություններ