Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.06.2019 | 00:02

Իսկ թվում էր, թե անապատն անցել,
Հասել եմ արդեն Ավետյաց երկրին,
Ներս պիտի մտնեմ:
Բայց նորեն` մեկեն շաղափը ցավի
Հետ մղեց կրկին անդունդը դեղին,
ՈՒր խաժ աչքերով դևը խոլական
Պարի էր բռնվել անցյալիս, կյանքիս
ՈՒ բոլոր-բոլոր հանցանքներիս հետ…
ՈՒ ընկա նորեն, ասես թե երբեք
Չեմ ունեցել Քեզ,
Ասես թե երբեք չես քայլել ինձ հետ,
Ասես թե երբեք, երբեք ու երբեք
Հոգիդ սիրահեղ ինձ չի մոտեցել…
ՈՒ անհուն ցավից համրացած ու գոս`
Չգիտեմ արդեն` որտեղ եմ հիմա,
Չգիտեմ այլևս, թե ուր եմ գնում…
Այնքան մեռած եմ, որ այցելությանդ
Էլ չեմ սպասում…


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1908

Մեկնաբանություններ