Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Աղոթարան

Աղոթարան
21.02.2020 | 00:03
Անցար իմ կողքով,
Տեսար արյան մեջ, անօգ ու տկար
Մահվան ձեռները համրորեն բռնած….
-Ապրի՛ր,- ասացիր,
Թանկ ես ինձ համար։
Արյամբ եմ գնել տառապանքներիդ
հյուլեները բոլոր:
Ես գրթանի պես կտուցս դեպ Քեզ,
Քեզնից առաքվող համն էի առնում`
Սրտիս լեզվակով ներս էի տանում`
Լույսի վերածում։
Ապրեցրիր, Տեր իմ...
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Դիտվել է՝ 6114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ