Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Պատմությունը կրկնվում է՝ նորից սելջուկներին են ուզում հրավիրել

Պատմությունը կրկնվում է՝ նորից սելջուկներին են ուզում հրավիրել
18.01.2023 | 07:41

Անիում իշխանության համար պայքարն ընթանում էր մինչև վերջ, մինչև ավիրվելը։ Բոլորը բոլորին ատում ու մեղադրում էին։
Հակամարտող երեք հիմնական հատված կար' բյուզանդամետ, վրացամետ ու արաբամետ։ Առաջին երկուսը քաղկեդոնականներն էին, ու մի հատվածը փորձում էր խաղաղապահներ հրավիրել Վրաստանից, մյուսը' Կոստանդնուպոլսից, հակաքաղկեդոնականները' Բաղդադից։
Վերջը մի հատվածը հրավիրեց սելջուկներին' «ոչ մեզ, ոչ ձեզ» բանաձևով։


Հետո հիմնական զանգվածը հայտնվեց Լեհաստանում, ու այնտեղ էլ էին իրար միս ուտում։
Ինչպես տեսնում ենք, չկար սուվերենության գիտակցությունը կրող հատվածը, որն իմանար, թե ինչ էր ուզում ու իմանար՝ ում հետ ինչ է պայմանավորվում։


Հիմա պատմությունը կրկնվում է՝ նորից սելջուկներին են ուզում հրավիրել։ Հայաստանը, հասկացանք, «ավանդույթներն» է շարունակում, բայց Արցախն էլ են նույն հակամարտության մեջ ներքաշել։


Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 15564

Մեկնաբանություններ