Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Մի թշվառ ուզում է էդ մի քանի օրվա ուրախության փողն էլ թալանել

Մի թշվառ ուզում է էդ մի քանի օրվա ուրախության փողն էլ թալանել
24.02.2024 | 12:48

Մարդը տանից կտրվում է,

աշխատում օտարության մեջ` 18 ժամ,

սնվում թերի,

շաբաթներով չի լողանում,

առողջությունը քայքայում,

հաճախ դժվարությամբ է աշխատավարձ պոկում,

երբեմն կիսատ-պռատ, տունն ապրելու փող ուղարկում,

հիվանդ մորը դեղեր, ծառայող որդուն շոր ու կոշիկ հասցնում, որ դիրքերում չմրսի,

աղջկան օժիտ հասցնում ու վերջում էլ ոսկի է գրավադրում, որ տարվա մեջ մի քանի օր տանը լինի ու Նոր տարի դիմավորի։

Էս մարդկանց միակ ուրախությունը, ընտանեկան ջերմությունն ու երջանիկ զգալը տարվա մեջ մի քանի օր է, մնացածը иолько пахать!

ՈՒ հիմա մի թշվառ ուզում է էդ մի քանի օրվա ուրախության փողն էլ թալանել...

Իսկ իրականում հիմնական նպատակն արտագաղթի տեմպերն ավելացնելն է:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2731

Մեկնաբանություններ