Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Աշխարհը տարվա եղանակի նման է՝ փոխվում է, ու դու բացարձակապես անզոր ես

Աշխարհը տարվա եղանակի նման է՝ փոխվում է, ու դու բացարձակապես անզոր ես
02.07.2025 | 14:26

Նայում ես շուրջդ՝ աշխարհը փոխվել ա, անճանաչելիորեն փոխվել ա։ Հոգոց ես հանում՝ մեր ժամանակ... իսկ հիմա...

Աշխարհը տարվա եղանակի նման ա՝ փոխվում ա, ու դու բացարձակապես անզոր ես՝ ոչ տերևաթափը կկանգնացնես, ոչ ձմռան ցուրտը կմեղմես։

Բայց դու մի փոքր, մի աննշան փոփոխություն կատարել ես աշխարհում՝ քո ապրած կյանքով աշխարհը մի քիչ լավն ա դարձել կամ մի քիչ վատը։ Ու եթե ուշադիր նայես հայելու մեջ, շատ ուշադիր, կտեսնես, որ դա քո ճակատին գրված ա։ Դա քո գինն ա։

Գնագոյացման տիեզերական բանաձևը միշտ ճշգրիտ ու անխափան ա գործում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9767

Մեկնաբանություններ