Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Մենք ոչ միայն պետություն, հայրենիք էլ չենք ունենալու

Մենք ոչ միայն պետություն, հայրենիք էլ չենք ունենալու
08.07.2025 | 12:03

Արևմտյան քաղաքականությունը մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանում, վարում են բրիտանական հատուկ ծառայությունները, որոնք սերտորեն կապված են թուրքական և ադրբեջանական ծառայությունների հետ, նաև Իսրայելն է բավականաչափ նպաստում այդ գործողություններին:

Հիշենք, որ 12-օրյա Իրան-Իսրայել պատերազմում որոշ հարվածներ Իրանին տրվում էին հենց Ադրբեջանի տարածքից:

Իսրայելը շատ հմուտ պետություն է և կարողանում է լավագույնս օգտագործել փափուկ ուժի տեխնոլոգիաները:

Պետք է իմանալ, որ նրանք շատ ակտիվ են աշխատում մեր տարածաշրջանում:

Փաստորեն, 7 տարի է՝ օկուպացված վիճակում ենք:

Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն

Դիտվել է՝ 4368

Մեկնաբանություններ