Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Անկախության ուրվականը

Անկախության ուրվականը
04.10.2025 | 11:39

Ես երկար-բարակ մտածեցի ու տեսա, որ էս ժողովրդին անկախություն պետք չի։ Անկախությունն անհրաժեշտ է խշխանություններին, որ մտքներովն անցածը անեն ու ոչ մեկին հաշվետու չլինեն։

Պատերազմ, ալան-թալան, կողոպուտ, կոռուպցիա, Սահմանադրությունից հրաժարում, երկրի սահմանների բզկտում, ազգային արժեքներից հրաժարում, ինքնությունից, եկեղեցուց հեռացում։

Եվ ոչ մի պատասխանատվություն. չկա էն Մեծը որի առաջ գլուխ խոնարհեն։

Հայաստանի իշխանությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ անկախությունը վարկաբեկելու, պետությունը քանդելու միջոց։

Դրա համար էլ Հայոց խոհրդանիշներից հրաժարվում են։ Սրանց խորհրդանիշը չագուչն է՝ եռագույն բանտիկով։

02.10․2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 4523

Մեկնաբանություններ