ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նոյեմբերի 17-ին Վաղարշապատ համայնքում ՔՊ-ին սպասում է ՏԻՄ ընտրություններում 3-րդ պարտությունը

Նոյեմբերի 17-ին Վաղարշապատ համայնքում ՔՊ-ին սպասում է ՏԻՄ ընտրություններում 3-րդ պարտությունը
13.10.2025 | 13:08

ՔՊ կուսակցությունը պարտվել է Գյումրիում, խոշոր հաշվով, պարտություն է կրել Փարաքար համայնքի ավագանու ընտրություններում։ Վաղարշապատ համայնքի ընտրություններում ՔՊ-ն հաղթելու շանսեր չունի, նրա միակ հնարավորությունը ընտրություններից հետո նորընտիր ավագանու կազմում ինչ-որ քաղաքական ուժի կամ ուժերի հետ կոալիցիա կազմելն ու իշխանություն վերցնելն է։ Սակայն գրեթե անհնար է գտնել ընտրողների վստահության քվեն ստացած քաղաքական ուժ, որը ցանկանա ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել, նրա հետ կիսել պատասխանատվությունը Հայաստանի կրած պարտությունների, կապիտուլյացիայի, պետական բյուջեն անխնա մսխելու, կատարված ապօրինությունների և այլնի համար։ Նոյեմբերի 17-ին Վաղարշապատ համայնքում ՔՊ-ին սպասում է ՏԻՄ ընտրություններում 3-րդ անընդմեջ պարտությունը։ Սա չի նշանակում, թե ընդդիմությանը հեշտ հաղթանակ է սպասում, շատ լարված պայքար է լինելու։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5652

Մեկնաբանություններ