Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Պաշտոնական Երևանն ընդդեմ եկեղեցականների, փաստաբանների և... «Զավիկի ղարսի»

Պաշտոնական Երևանն ընդդեմ եկեղեցականների, փաստաբանների և... «Զավիկի ղարսի»
17.10.2025 | 15:50

Հայաստանը «եռում» է:

Իշխանությունների թիրախում եկեղեցականներն ու փաստաբաններն են, մեկ էլ` «Զավիկի ղարսը»:

Այսօր կասեցվել է «Զավիկի ղարս» սննդի ևս մի քանի կետերի գործունեությունը:

Հայաստանի բնակչությունը լուռ է: Այնպես, ինչպես միշտ, բնակիչները քաղաքականությամբ, հոգևորականությամբ և իրավաբանությամբ չեն զբաղվում, սակայն Ղարսի խորոված հո ուտու՞մ են: Այն էլ ոնց են ուտում: Եվ, եթե Ղարսի խորոված այլևս չլինի, ապա... Ի դեպ, բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ շաուրմայի (Ղարսի խորովածի) բացակայությունը հեղափոխական իրավիճակ է ստեղծում:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4511

Մեկնաբանություններ