Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Վլադիմիր Պետրոսյանին, ցավոք, այսուհետ միայն հիշելու առիթն ենք ունենալու

Վլադիմիր Պետրոսյանին, ցավոք, այսուհետ միայն հիշելու առիթն ենք ունենալու
26.12.2025 | 17:40

Նա, պրոֆեսիոնալ սկզբունքներով և սրտառուչ անհատականությանը հատուկ բաց ու պատասխանատու վերաբերմունքով, դեռ 1997 թ․-ից նպաստել է մեր կազմակերպության արդյունավետ գործունեությանը։

Վլադիմիր Պետրոսյանին հիշելու ենք որպես հայ պատմագիտական մտքի նշանավոր ներկայացուցիչ, սկզբունքային մտավորական, հայրենասեր գիտնական, նվիրյալ ուսուցիչ։

Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին, գործընկերներին։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2438

Մեկնաբանություններ