Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Հայրիկն ու decolté-ները

Հայրիկն ու decolté-ները
06.02.2026 | 11:02

Մկրտիչ արքեպիսկոպոս Խրիմյանը՝ թուրքական իշխանությունից հալածված, Պոլսո պատրիարքությունից ստիպված հրաժարված, բայց Հայրիկ պատվանուն վաստակած, այդուհանդերձ, 1878 թ․ ընտրվում է Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար։

Բեռլին մեկնելուց առաջ, նա այցելում է Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա և ներկայացնում հայոց նկատմամբ թուրքական բռնաճնշումները և բարեփոխումների անհրաժեշտությունը։

Լոնդոնում լորդ Քարնարվոնը (Lord Carnorvon), որ հիմնել էր Անգլա-Հայկական միությունը (Anglo-Armenian Association), ի պատիվ Արևելքի Մոգի կամ Իմաստունի (The wise man of the East), ինչպես Հայրիկին անվանում էր անգլիական մամուլը, կազմակերպում է հանդիսավոր ճաշկերույթ։ Հրավիրվում են լորդեր և մի շարք ազնվական տիկնայք՝ ըստ սովորության decolté-ներով․․․

Երբ Խրիմյանը ներս է մտնում և դեմառդեմ հանդիպում այդ տիկնանց, իրեն հատուկ հեգնանքով ասում է ուղեկցորդին․ «Սխալ տեղ եկած չ՛ըլլանք, կանանց բաղնիքի մը մե՞ջ կը գտնուինք արդեօք»։

Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 5712

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ