Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Ցիլոյավորն ու թիմակիցները նման իրավիճակներում հայտնվում են ծրագրված

Ցիլոյավորն ու թիմակիցները նման  իրավիճակներում հայտնվում են ծրագրված
29.03.2026 | 16:20

Այսօր եկեղեղեցում տեղի ունեցած դրվագը, ինչպես նաև սրան նախորդած դրվագները, վկայում են այն մասին, որ մարդիկ, նույնիսկ տեսնելով, որ վարչակարգին դեմ արտահայտվողները հետապնդվում են, այլևս չեն վախենում: Կան մարդիկ, որոնց համար ցիլոյավորի ֆիզիկական ներկայությունն արդեն անտանելի է, և նրանք չեն կարողանում իրենց զսպել: Այնուամենայնիվ, ցիլոյավորն ու իր թիմակիցներից ոմանք, շատ լավ իմանալով այդ ամենը, սադրում են մարդկանց: Նրանք ստեղծում են իրավիճակներ, որտեղ նման միջադեպերը շատ հավանական են: Ո՞րն է իրենց նպատակը՝ կարելի է միայն կռահել: Ես չեմ կարծում, որ նման դրվագները պատահականություն են, բայց եթե սովորական մարդիկ նման իրավիճակներում են հայտնվում պատահականության սկզբունքով, ապա ցիլոյավորն ու թիմակիցները այդ իրավիճակներում հայտնվում են ծրագրված: Պետք է մտածել, թե ինչու: Սա սովորական քարոզարշավ չէ, սա արտաքին աշխարհի դիտորդների համար էլ է նախատեսված: Սպասենք նոր դրվագների:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 3900

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.