Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Բողոքի ակցիաներ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բակերում

Բողոքի ակցիաներ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բակերում
25.11.2020 | 15:33

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են իրականացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բակերում: Ակցիաների մասնակիցները նրանց մեղադրում են Արցախը հանձնելու, ժողովրդին դավաճանելու մեջ: Համացանցում հրապարակվել են տեսանյութեր, ակցիայի մասնակիցներից մի քանիսը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի տան բակում են, իսկ մի քանիսը՝ Ռուբեն Ռուբինյանի: Նրանք պատգամավորներին անվանում են դավաճան և կոչ անում միանալ ժողովրդին:

Դիտվել է՝ 5407

Մեկնաբանություններ