ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

«Անդրանիկի պատասխանը Նուրի փաշային»

«Անդրանիկի պատասխանը Նուրի փաշային»
07.08.2025 | 20:10

30 սեպտեմբերի (13 հոկտեմբերի) 1334 (1918) թ.

Կարդացի [1918 թ.] օգոստոսի 15-ի Ձեր հայտարարությունը, տեղեկացա նաև իմ մասին Ձեր գրած զրպարտություններին:

Ինչպես Դուք եք գրում, ես ձեզնից հաղթված և հալածված չեմ: Ընդհակառակը, այսօր Դուք իմ առջև բարոյապես հաղթված եք, քանի որ, հավանաբար, հիշում եք Սասունում, Մուշի [Առաքելոց] վանքում, Մուշի Գոմեր գյուղում տեղի ունեցած կռիվներում քառասուն ֆիդայիների դիմացից հազարավոր ասկյարների փախուստը, նաև Բալկանյան պատերազմը, Բիթլիսի գրավումը և վերջին օրերին Խոյի մոտ ձեր լքած թնդանոթներն ու գնդացիրները: Եթե չեք հիշում, կարող եք հարցնել այդ ամենին տեղյակ Յավեր փաշային:

Ասում եք, թե կաշառված եմ անգլիական կառավարության ոսկիներով: Աշխարհում կաշառակերությամբ խայտառակված մի պետություն եթե կա, այդ ձեր երկիրն ու կառավարությունն է, ձեր պաշտոնյաները: Դուք ձեզ անպարտ եք համարում, սակայն համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ դուք հերոս եք միայն անմեղ ու անզեն ժողովրդի հանդեպ: Այս կետը ես հրաշալի գիտեմ:

Ձեր կառավարության արյունահեղությանը հակված լինելը, խաբեբա քաղաքականություն իրականացնելն աշխարհին հայտնի լինելուց հետո ինքներդ ձեզ հզոր պետության պաշտոնյա եք համարում, և, հայտարարություններ հրապարակելով, ցանկանում եք անմեղ ժողովրդին ձեր լարած թակարդը գցել:

Այո՛, հնարավոր է, որ դուք այս ոլորտում կարող եք հաջողել և բազմաթիվ անմեղ [մարդկանց] արյան պատճառ լինել, սակայն վստահ եղեք, որ մեզ չեք կարող խաբել: Աստծո կամքով շատ մոտ ժամանակ կհանդիպենք միմյանց:

Անդրանիկ

Արա ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 18825

Մեկնաբանություններ