ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Լուրջ մարտահրավեր

Լուրջ մարտահրավեր
17.08.2025 | 15:02

Ամեն ինչ խառնվել է իրար, ու անհասկանալի է, թե «արևմտամետ» ասելով ինչ ենք հասկանում։

Օրինակ, արևմտամետների մեջ կա ենթատեսակ` ամերիկամետ, բայց դա էլ միանշանակ չէ, որովհետեւ կա «հանրապետական-ամերիկամետ» և «դեմոկրատ-ամերիկամետ»։ Եթե խորանանք, դրանցից յուրաքանչյուրը նույնպես ենթատեսակների է բաժանվում, բայց հիմա շատ չբարդացնենք առանց այն էլ մեր բարդ կյանքը։

Նույնը վերաբերվում է արևմտամետ- եվրոպամետներին, որոնց մեջ կան հունգարամետներ, սլովակամետներ, լեհամետներ, ֆրանսիամետներ, իտալամետ-ադրբեջանանավթագազամետներ, եվրաբյուրոկրատամետներ և այլն։ Դրանց միջև եղած տարբերությունները հիմնարար են։

Կա նաև մի յուրահատուկ եվրոպամետների տեսակ` բրիտանամետ-թուրքամետ։

Առանձնահատուկ արևմտամետներ են նաև իսրայելամետ-ադրբեջանամետները։

Ամբողջ խնդիրն այն է, որ ներտեսակային պայքարն ավելի սուր է լինում, և այդ տեսակները ոչ միայն միմյանց հետ են հակամարտության մեջ, այլև, մասնավորապես, Կովկասում տարբեր նախագծեր են փորձում իրականացնել, երբեմն` իրարամերժ։

Հիմա մենք լուրջ մարտահրավերի առջև ենք կանգնած. պետք է հասկանանք, թե Հայաստանում գործող տարբեր արևմտամետներից յուրաքանչյուրը ո՛ր տանիքի տակ է գործում։ Դրա համար պետք է հստակ սորտավորել և, «արևմտամետ» որակելուց զատ, պետք է նաև ենթատեսակը ցուցանել։ Առանց դրա մի տեսակ հեղհեղուկ և լղոզված է հանրային- քաղաքական դաշտը ընկալվում, կամ, ավելի ճիշտ, ոչինչ էլ չի ընկալվում։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3835

Մեկնաբանություններ