ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Հայաստանի համար մեծ քաղաքականությունն այսօր գործում է «ծաղրածուական» իմպուլսների տրամաբանությամբ

Հայաստանի համար մեծ քաղաքականությունն այսօր  գործում է «ծաղրածուական» իմպուլսների տրամաբանությամբ
02.09.2025 | 19:08

Ս.թ. օգոստոսի 31-ին Չինաստանում Հայաստանը և Պակիստանը ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։ Սակայն, արդեն հաջորդ իսկ օրը, Պակիստանը արգելափակում է Հայաստանի դիմումը ՇՀԿ-ին անդամակցելու հարցում։

Այսօր Հնդկաստանը, նույն տրամաբանությամբ փակում է դուռը Ադրբեջանի դիմաց՝ մերժելով ՇՀԿ-ին միանալու նրա հայտը։

Արդյունքում ստացվում է դիվանագիտական յուրօրինակ շղթա՝ որտեղ ՀՀ-ն իր հավիտենական թշնամիների (Թուրքիա, Պակիստան, Ադրբեջան) հետ «դիվանագիտական հումորի» դաշտում է հայտնվում։ Դիտողին մնում է միայն ժպտալ, հասկանալով, որ ՀՀ-ի համար մեծ քաղաքականությունը գործում է «ծաղրածուական» իմպուլսների տրամաբանությամբ։

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 8424

Մեկնաբանություններ