ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Կոնկրետ հասցեատերեր կան, և նրանց վերաբերմունքն ու գործողությունները անհամատեղելի են Էդուարդ Իսաբեկյանի բարձրարժեք ստեղծագործությունների նկատմամբ

Կոնկրետ հասցեատերեր կան, և նրանց վերաբերմունքն ու գործողությունները անհամատեղելի են Էդուարդ Իսաբեկյանի բարձրարժեք ստեղծագործությունների նկատմամբ
10.09.2025 | 11:23

Շատերի ցանկությունը կատարվեց, այլևս չեք տեսնի այս պատկերը։

Նույնիսկ տառերը հանեցին։

Նպատակ էին դրել վերացնել Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը և վերջապես հասան դրան։

2013 թվին բացված ցուցասրահը, որտեղ ցուցադրված էին Իսաբեկյանի՝ Երևան քաղաքին նվիրված 28 կտավները, շատ նենգ ձեվով վերացվեց։

Այդ ամենը կատարվեց Հայ Արտի ժամանակավոր տնօրեն Սոնա Հարոթյունյանի ջանքերով, բայց քաղաքապետարանի աջակցությամբ։ Քաղաքապետարանի, որի սեփականությունն են հանդիսանում այդ 28 կտավները։

Զարմացած եմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերաբերմունքից, որի հետ հանդիպել էի, ներկայացրել այն պայմանագիրը, որը պետք է ապահովեր նկարների մշտական ցուցադրությունը։

Խոստացավ, որ կզբաղվի, և ամենը կկարգավորվի, և ահա կարգավորեցին, առանց նույնիսկ ինձ իմաց տալու։ Չեմ ցանկանում պատմել թե իչքան են ինձ խաբել և ցավ պատճառել, բայց ուզածներն ի՞նչ է, ինչու՞ են այսպես վարվում Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքների հետ՝ հասկանալ է պետք։

Ընդհանրապես չէի ուզենա, որ այս ամենը քաղաքականացվեր և օգտագործվեր ինչ-որ մարդկանց կողմից ինչ-ինչ նպատակների համար։

Կոնկրետ հասցեատերեր կան, և նրանց վերաբերմունքն ու գործողությունները անհամատեղելի են Էդուարդ Իսաբեկյանի բարձրարժեք ստեղծագործությունների նկատմամբ։

Արամ ԻՍԱԲԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 4419

Մեկնաբանություններ