ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ցանկալի Հայաստան

Ցանկալի Հայաստան
16.09.2025 | 14:02

Հայաստան, որտեղ մարդիկ կապրեն ոչ թե ճոռոմ խոստումներով, այլ պարզապես լավ կապրեն:

Հայաստան, որտեղ կուզենան մնալ, ապրել և աշխատել երիտասարդները, ոչ թե այն կդիտարկվի որպես ամառանոց, իսկ վերջում՝ գերեզմանատուն:

Հայաստան, որտեղ բուհերը կտան կրթություն, ոչ թե՝ դիպլոմ:

Հայաստան, որի դեմոգրաֆիական վիճակը կլուծեն հայ երիտասարդները, ոչ թե 300000 ադրբեջանցիները կամ, օրինակ, հնդիկները (ի դեպ, ես հնդիկների դեմ ոչինչ չունեմ, խոսքը մեր դեմոգրաֆիայի մասին է միայն):

Հայաստան, որտեղ երեխաների հետ սկայպով կամ WhatsApp-ով շփվող ծնողներ չեն լինի:

Մնացածը հեքիաթներ են:

Իսկ հեքիաթասացները մեր օրերում շատ հմուտ են:

Կարեն Քոչարյան

Դիտվել է՝ 2203

Մեկնաբանություններ