ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Վերածնություն

Վերածնություն
27.09.2025 | 19:18

Տունս քանդել են, տունս հոշոտել,

Հանել են աչքերն իմ պատուհանների,

Ծխի մեջ խեղդել մանկության դռներ,

Եվ օրորոցներին յաթաղան խրել։

Տանս գլուխը ջարդել են քարով,

Առանց տանիք են թողել իմ Տունը,

Հողմերը՝ վայրագ, լցրել են ջրով,

Ա՜խ, ջրահեղձ է լինում իմ Տունը։

Տունս պարզել է ձեռքերը ջարդած,

Եվ օգնություն է աղերսում Աստծուց,

Շեյթանը գործում էր՝ արյունով հարբած,

Եվ հանգավ սիրտը՝ Տանս մոխրացած։

Տունս թաղեցին՝ առանց պատարագ,

Առանց աղոթքի ու առանց խունկի,

Հողմերը եկան, քշեցին տարան

Վերջին շշունջը՝ «Ես չեղա ծունկի...»։

Բայց իմ Տան քարից ծիլ է դուրս գալու,

Մոխիրների տակ դեռ պողեր կան շատ,

Դեռ մեր պայքարի խարույկն ենք վառելու,

Վերածնվելու է տունս ավերված։

26.09.2025

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Երաժշտությունը՝՝

Вард Гес-ի

Հղումը՝ https://www.facebook.com/reel/796569683110947

Դիտվել է՝ 6875

Մեկնաբանություններ