ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Դուք քարեր եք հանում աստվածանորոգ Մայր Աթոռի հիմքերից

Դուք քարեր եք հանում աստվածանորոգ Մայր Աթոռի հիմքերից
18.12.2025 | 10:46

Ես չէի ցանկանա, որ էսպես լիներ, չէի ցանկանա Մայր Աթոռը պաշտպանել՝ հենց Մայր Աթոռի միաբաններից, չէի ցանկանա՝ տեսնել այս դավաճանական քայլը, սա ամենավերջին արարքն էր, որին կուզեի ականատես լինել, բայց ունենք այն՝ ինչ ունենք։ Էջմիածինը ենթարկվում է նեռի հարձակումներին։ Սատանան ընտրել է աշխարհի ամենահին ու ամենազորեղ եկեղեցիներից մեկը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Նա այս ամենն անում է հենց եկեղեցու միաբանների միջոցով՝ ներխուժելով նրանց հոգի՝ սևացնելով այն ու տրամադրելով Ամենակարող Տիրոջ դեմ։ Ես կկանգնեմ չարի «մխացող նետերի» դեմ։ Իմ սրբության սրբոցը չպետք է պղծվի ներսի տիրադավի կողմից։ Ձեր տան նախանձը կերավ ձեզ՝ վայ աստվածամերժներ։ Սատանան ձեզ ներշնչել է, թե դուք դա «բարի» նպատակով եք անում, այնինչ՝ նայեք ձեզ կողքից, դուք քարեր եք հանում աստվածանորոգ Մայր Աթոռի հիմքերից։ Վստահեցնում եմ՝ ձեր իսկ հանած քարերը, ձեր տապանաքարերն են լինելու՝ այս և հանդերձյալ կյանքում։ Ամոթ և խարան ձեզ՝ կանգ առե՛ք։

Նիկողոս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3246

Մեկնաբանություններ