Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աղոթարան

Աղոթարան
01.04.2026 | 22:00
Ո՛վ ամենօրհնյալ Որդիդ Աստծո,
Կենդանարար Հոր անքնին ծնունդ,
Քեզ համար չկա անկարելի ու անհնար ոչինչ.
Բավական է, որ ծագի անստվեր
Ճաճանչը փառքի Քո ողորմության,
Որպեսզի իսկույն հալվի ամեն մեղք,
Դևը հալածվի, հանցանքը ջնջվի,
Կապանքը խզվի, խորտակվի շղթան,
Մահացածները կենդանածնվեն,
Խոցը բժշկվի, վերքն առողջանա,
Վերանա ամեն ապականություն,
Թախիծն ընկրկի, ողբը նահանջի,
Խավարը փախչի, մութը վերանա, գիշերը գնա,
Չարիքը չքվի, տագնապն հեռանա,
Հուսահատությունն հալածվի անհետ,
Եվ Թագավորի ձեռքդ ամենակար, քավիչ բոլորի:
Դու, որ եկել ես մարդկային հոգին
Փրկելու, ոչ թե կորցնելու համար,
Ներիր անհամար չարիքները իմ
Ամենառատ քո ողորմությամբ,
Զի դու ես միայն երկնքում անճառ, երկրում անզնին,
Գոյության բոլոր տարերքների մեջ,
Աշխարհի բոլոր եզրագծերում,
Սկիզբն համայնի և ամեն ինչում` ամբողջ լրությամբ,
Օրհնյալ ի բարձունս.
Եվ Քեզ Սուրբ Հոգուդ ու Հորդ հետ փա՛ռք հավիտյանս հավիտենից:
Ամեն:


Սուրբ Գրիգոր Նարեկացի
Դիտվել է՝ 1343

Մեկնաբանություններ