Հարգելի ընդդիմադիր թիմեր, հետևում եմ ընտրությունների բազմազան խախտումների օրինակների ձեր հրապարակումներին՝ ընտրատարածքների վերահաշվարկով:
Դետալները, իհարկե, կարևոր են, փաստահավաքությունը՝ անհրաժեշտություն:
Բայց խնդրում եմ նաև չմոռանալ մեկ կարևորագույն և իմերատիվ խախտման մասին:
Իշխանությունը՝ նփ-ի գլխավորությամբ, ինքնահռչակվել է հաղթող ուժ՝ ձայների ընդամենը 15-18%-ի հաշվարկը ԿԸՀ կայքում հրապարակված լինելու ընթացքում, այն է՝ իշխանությունը, ինքնահռչակ հայտարարության հետ մեկտեղ, անուղղակի հրահանգ է իջեցրել ԿԸՀ-ին՝ հետագա հաշվարկը համապատասխանեցնելու իր որոշմանը, ինչին զուգահեռ տեղի ունեցավ ԿԸՀ կայքի օնլայն հաշվարկի խափանումը, արտերկրից մուտքն ամբողջովին արգելափակվեց:
Իշխանությունն ինքնահռչակ է:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով/Central Electoral Commission of Armenia-ն առաջին ատյանն է, որը պիտի դատապարտեր այս հանցավոր ինքնագործունեությունը, իսկ չանելով դա՝ հավասարապես կիսում է իմպերատիվ օրենքի հանցավոր խախտումը:
Էլիզա Առաքելյան