«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան
15.08.2026 | 12:09

Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է։ Անհիմն պնդումներ են, որոնցով նպատակ են հետապնդում վարկաբեկելու Եկեղեցին և մոլորեցնելու հասարակությանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը՝ անդրադառնալով օգոստոսի 12-ին ԱԺ–ում ՔՊ խմբակցության կողմից հնչեղվող տարբեր մեղադրանքներին, թե Եկեղեցին չի ցանկանում հարկեր վճարել, իսկ ընդդիմադիր պատգամավորներն էլ պաշտպանում էին Եկեղեցու հարկային կարգավորումների հարցը, Եկեղեցու՝ աշխատանքային պայմանագրեր չունենալու իրավունքը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այսօր հարկային դաշտի վերաբերյալ տեղեկատվությունը բաց և հասանելի է, որով և ակնհայտ է, թե որքան հարկ է տարեկան վճարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր զանազան կառույցներով։

Զրպարտություն է նաև այն, որ Եկեղեցին չի ուզում աշխատակիցների հետ ունենալ աշխատանքային պայմանագրեր, որպեսզի չհարկվի։ Մայր Աթոռը աշխատանքային պայմանագրեր ունի շուրջ 900 աշխարհիկ իր աշխատակիցների հետ և պատշաճորեն վճարում է համապատասխան հարկերը։ Ինչ վերաբերում է եկեղեցականներին, ապա նրանց ծառայությունը կրում է հոգևոր ու կանոնական բնույթ և չի հանդիսանում աշխատանքային իրավահարաբերություն։

Հոգևորականներին ուխտի ծառայության կապակցությամբ վճարվող գումարներից նույնպես կատարվում են օրենքով սահմանված վճարներ։

Մնացյալ հարկային արտոնությունները սահմանված են «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով և ՀՀ օրենսդրական այլ կարգավորումներներով, որոնք վերջին շրջանում միշտ չէ, որ հարգվում են ՀՀ իշխանությունների կողմից։ Թերևս ավելի տեղին կլիներ ընդվզում արտահայտել Մայր Աթոռից ոչ միայն օրենքով չնախատեսված հարկեր, այլև ավելին՝ տույժ ու տուգանքներ գանձելու առնչությամբ։

ԱԺ հարթակը պետք է վեր և զերծ մնա այսօրինակ մեքենայություններից և մերկապարանոց ելույթներից»։

Դիտվել է՝ 7652

Մեկնաբանություններ