«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Թրքաբոլշևիկության մասին

Թրքաբոլշևիկության մասին
31.08.2026 | 14:50

Բոլշևիկները համոզում էին, որ պրոլետարիատին երջանիկ են դարձնելու՝ հողը կուլակից խլելով ու գյուղացուն տալով, գործարանները բուրժուաներից խլելով ու բանվորին տալով։ Խլեցին, բայց չտվեցին։ Պրոլետարն էլ երջանիկ չդարձավ։ Գուլագներում երջանկություն չկա։

Քաղաքացի Նիկոլ Փ.-ն հպարտ քաղաքացուն երջանկություն է խոստանում՝ Սամվել Կարապետյանից, Ռոբերտ Քոչարյանից, Գագիկ Ծառուկյանից ու մյուսներից խլելով։ Խլում է, բայց հպարտ քաղաքացին երջանիկ չի դառնում։ Այլ բան, որ քպականները հեղափոխական արագությամբ հաղթահարում են աղքատությունն իրենց գրպաններում։

Բոլշևիկները գոնե սկզբնական փուլում հավատում էին մարքսիզմին։ Նիկոլ Փ.-ն «իզմ» չունի։ Ինքն էն գլխից հավատում էր միայն ստի զորությանը։

Բոլշևիկները կուլակաթափ էին անում՝ Մարքսի «Կապիտալը» մտքներում։ Իսկ Նիկոլ Փ.-ն քաղաքական հետապնդման ենթատեքստով սեփականության վերաբաշխում է իրականացնում՝ Էրդողանի գիրքը սրտին մոտ պահած։

Բոլշևիկները խլում էին, որ իբր կոմունիզմ կառուցեն։ Նիկոլ Փ.-ն խլում է՝ Արևմտյան Ադրբեջան կառուցելու և իր շահերը սպասարկելու համար։

Բոլշևիկները որոշեցին քաղաքացիական պատերազմ հրահրել՝ Ռուսաստանի տարածքը գրավել ցանկացող Գերմանիայի հետ գործարքի գնալով և նախկին իշխանությանը թշնամի հռչակելով։ Նիկոլ Փ.-ն Հայաստանը գրավել ցանկացող Ադրբեջանին ներկայացնում է որպես բարեկամ ու թշնամիներ է փնտրում մեր երկրի ներսում։

Բոլշևիկները խաղաղություն էին խոստանում՝ ազգային շահերի հաշվին։ Նիկոլ Փ.-ն էլ է նույնն անում։ Տարբերությունն այն է, որ Նիկոլ Փ.-ինը թրքաբոլշևիկություն է։

Անդրանիկ Թևանյան

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ

26.08.2026.

Ծանուցում. Անդրանիկ Թևանյանի էջը վարում են իր թիմակիցները

Դիտվել է՝ 5147

Մեկնաբանություններ