«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Բանակումի և Ֆեստիվառի տարբերությունը

Բանակումի և Ֆեստիվառի տարբերությունը
15.09.2026 | 15:15

Քրիստինե Վարդանյանը ոչ միայն վերջին դաշնակցականը չի լինելու, այլև մինչև խոր ծերություն ՀԵՄ-ի, «Նիկոլ Աղբալյանի», «Զավարյանի» ու «Նոր Սերնդի» երիտասարդ դաշնակցականների սերունդներին վերջին ՔՊ-ական և ոչ միայն ՔՊ-ական քաղաքական էքսպոնատների օրինակով բացատրելու է և սովորեցնի, թե ինչպես մնալ երկրի և կուսակցության նվիրյալ, երբ այլևս պաշտոն չկա, և ինչպես հարատևել, երբ հավատարմության դիմաց այլևս ոչինչ չեն բաժանում։

Եվ այդպես՝ 1890 թվականից մինչև այսօր, արդեն շուրջ 136 տարի:

Կան և դեռ շատ կլինեն տարբեր արխիվացված կուսակցական ծեր և վերջին քաղաքական էքսպոնատներ, և կան Հայ Հեղափոխական Դաշնակցության նոր ու նոր սերնդի հազարավոր լուսավոր ու ձիգ երիտասարդներ: Եվ թող էդպես էլ լինի ևս մի 136 տարի:

P.S. Էս գրառումը ՀՅԴ-ի մասին չէ: Էս գրառումը քոնին տեր կանգնելու մասին է, լինի վատը, թե լավը, բայց քոնի մասին է: Օտարապաշտությանից վատ բան մեկ էլ օտարամոլությունն է:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 9524

Մեկնաբանություններ