Արծվաշեն՝ շուտով կամ երբեք: Նկատի ունեմ, որ եթե Արծվաշենի վերադարձի հարցը քաղաքական ճանապարհով չլուծվի տեսանելի ապագայում, ապա Արծվաշենը մեզ համար կդառնա Կարս, Իգդիր, Ադանա, Մուշ, Մարաշ, Սասուն, Նախիջևան...
Այդպես էլ չհասկացանք, թե իրականում ով էր զորահանդեսի հրամանատարը` Թրա՞մփը, Պուտի՞նը, Ռու՞բիոն, Կիրիե՞նկոն: Հաշվի առնելով ներկայացված զենքերի ծագումնաբանությունը, մեծ է հավանականությունը, որ զորահանդեսի հրամանատար կարող էր լինել նաև Մակրոնը...
Այս գրառումը թող հատկապես կարդան անտարբերները, քաղաքականությամբ չզբաղվողները, իրենց անձնական տիրույթից այն կողմ այլ հետաքրքրություններ չունեցողները, հիասթափվածները, հոգնածները, վախեցածներն ու այլ պատճառներով ընտրություններին մասնակցել չպատրաստվողները...
Լավ, հլը ընտրությունները՝ մի կողմ, բայց ընթացքը գոնե բավարար չէ՞ր հասկանալու, թե գործող իշխանություններն ովքեր են, ումն են, իշխանության ինչու են բերվել՚՚՚
«Որակազրկումից եմ վախենում, կեղծ դիպլոմներից, սուտ կոչումներից, ծակ փիլիսոփայությունից, բոշայությունից, որբացությունից, ծախված դիրքերից…
Վախենում եմ մեր խելքի չգալուց...
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...