Դու սովորեցրիր աշխարհին, որ պարզությունն էլ կարող է լինել շքեղություն, իսկ էլեգանտությունը՝ վեհություն։
Դու ստեղծեցիր տների, մարդկանց և պահերի համար հագուստ, որ սոսկ մարմինը չէր՝ նա պատմություն էր, մշակույթ, էմոցիա...
Երբ աշխարհում միլիարդավոր մարդիկ կան, իսկ դու մենակ ես, որովհետև միայն մեկին ես սպասում։
ՈՒ առանց իր գրկող հայացքի լռություն է միայն, ամայացնող լռություն...
Մենք չունենք ֆուտբոլ, ինչպես նաև՝ բասկետբոլ, հանդբոլ, վոլեյբոլ, ռեգբի, վոտերբոլ:
Անֆուտբոլային երկիր ենք, ականջդ կանչի Գոմցյան Արեգ: Բոլ-երից մեզ մոտ զարգացած է միայն բոլ-տունությունը...
Սա Ծիծեռնակաբերդն է, որի վերականգնման համար նախատեսված է եղել մոտ 800 միլիոն դրամ, բայց լուր տարածվեց, որ կառավարությունն իր բաժինը չի վճարել։
Ոչ մի պաշտոնական լուր այս մասին չկա...
Սեպտեմբերի 11֊ ին լրանում է մեկ տարին, որ գրեթե ամենօրյա ռեժիմով սկսեցի Ազատության հրապարակում քաղաքացիական նախաձեռնություն` կոչ անելով ընդդիմադիր դիրքորոշում ունեցող քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին համախմբվել սահմանադրական փոփոխությունները որպես առաջնահերթություն ընդունելու հարցի շուրջ...
Երբ ձեզ թվա, թե Ես դադարել եմ հոգալ ձեր կարիքները, թողեք այդ, որովհետև այդպես չէ: Դուք այդ ժամանակ պարզորեն ձեր շուրջը նայեք` տեսնելու, թե ինչ կարող եք տալ ուրիշներին: Անպայմանորեն պետք է տաք որևէ բան...
Պետք չի շատ տխրել, բան չկա, կպատահի։ Իրանք ֆուտբոլով ապրող երկիր են, թող մի քիչ ուրախանան։ Դե, թող էդ Ռոնալդուն շախմատ խաղա մեր շախմատիստների հետ։ Բմբլահան կանեն, Ռոնալդուից մի մեծատառ Ռ կմնա...
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...