ԱՄՆ-ԵՄ հակասությունների սրման ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմանշանակ հայտարարությամբ է հանդես եկել: «Չինաստա՛ն, բարի գալուստ։ Մի շարք առանցքային ոլորտներում Եվրոպային անհրաժեշտ են ավելի շատ չինական ներդրումներ»,- ասել է նա: Հատկանշական է, որ Չինաստանի հետ մաքսատուրքերը փոխադարձաբար նվազեցնելու պայմանագիր է կնքել նաև Կանադան:               
 

Չափազանց վտանգավոր գործընթացը, որն արդեն հատել է բոլոր կարմիր գծերը, պետք է կանգնեցնել հայ ժողովրդի հավաքական կամքով

Չափազանց վտանգավոր գործընթացը, որն արդեն հատել է բոլոր կարմիր գծերը, պետք է կանգնեցնել հայ ժողովրդի հավաքական կամքով
16.12.2025 | 13:22

Կհիշեք, թե ինչպես էր Փաշինյանը, Եկեղեցու դեմ իր արշավը սկզբում փորձում ներկայացնել` որպես Եկեղեցու շարքային հետևորդի կողմից իրականացվող գործընթաց: Սակայն ակնհայտ էր, որ նա դա որպես շարքային քաղաքացի չէր նախաձեռնում, թեկուզ զուտ միայն նրա համար, որ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, ինչն ինքնին ենթադրում է իշխանությունների կողմից իրականացվող գործընթաց։

Կարծում եմ` իշխանությունների ներսում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր դեմ են այն ամենին, ինչն իրականացվում է Եկեղեցու դեմ, սակայն ելնելով բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից, լռում են։ Մյուս կողմից կան բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» սկզբունքով են առաջնորդվում։

Տեսնելով, որ իշխանությունն իր ողջ ներուժով չի կարողանում հաջողության հասնել ընդդեմ Եկեղեցու, Փաշինյանը թևակոխում է մի նոր ու շատ ավելի վտանգավոր շրջափուլ՝ փորձելով այս հակաեկեղեցական արշավը վերածել պետություն-եկեղեցի հակամարտության։

Սրա մասին են խոսում վերջերս նրա կողմից արած որոշ հայտարարություններ, մասնավորապես՝ եկեղեցում ՀՀ օրհներգի հնչեցման հետ կապված, դրոշի տեղադրման, պետությունն է ստեղծել եկեղեցին և այլն։

Այսօր արդեն նկատեցինք, որ այն եկեղեցում, որտեղ նա պատարագի է մասնակցում տեղադրվել է ՀՀ դրոշը։

Ես հիմա չեմ ուզում մտնել այն դաշտ, թե որքանով է ճիշտ կամ սխալ եկեղեցում դրոշ տեղադրելը կամ պետական օրհներգ հնչեցնելը՝ դա կարելի է քննարկել Եկեղեցու հետ, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ սա արվում է միտումնավոր պետություն-եկեղեցի մտացածին հակադրություն ստեղծելու համար։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շատ ավելի հայապահպան, ավելի մեծ ճանաչում և հայի ինքնությունը բնորոշող մարմին է, քան դրոշն ու օրհներգը։

Փաշինյանի պատկերացրած պետությունը՝ «Կառավարությունը ես եմ» սկզբունքով պետությունն է, այսինքն՝ «պետությունը ես եմ» տրամաբանության մեջ։

Այս չափազանց վտանգավոր գործընթացը, որն արդեն հատել է բոլոր կարմիր գծերը, պետք է կանգնեցնել՝ հայ ժողովրդի հավաքական կամքով։

Պետությունն օրվա իշխանությունները չեն և երբեք էլ չեն լինի։ Իշխանություններն ընդհամենը մի ակնթարթի կառավարիչներ են, ժողովրդի կողմից նշանակված աշխատողներ, ովքեր հազարներով եկել ու անցել են, իսկ պետությունը դա մեր հայրենի հողն է, մեր ժողովուրդը, պետական ինստիտուտները, Սահմանադրությունը, Եկեղեցին, մեր պատմությունը, մեր ազգային արժեքները:

Դավիթ ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ

Դիտվել է՝ 3051

Մեկնաբանություններ

tes.am/hy闁煎瓨鐟ㄧ亸鍐嚇濡ゅ懎鐏抽柣蹇氼嚙閸樹粙鍩涘顒€鐢稿磻閹剧懓澹掗柟璐瑰棗澹旈柤鑲╁Ь閸撳綊鏌嶉妷/1769065546">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Արդյո՞ք մեզ պետք է Թուրքիայի հետ բաց սահմանը
Արդյո՞ք մեզ պետք է Թուրքիայի հետ բաց սահմանը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը
Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը